ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Առաջարկ առ առաջարկ

Առաջարկ առ առաջարկ
21.03.2026 | 12:55

Փաշինյան Նիկոլն առաջարկում է. «Ուժեղ առաջարկ՝ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք արհամարհել: Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք»:

Ռ.Քոչարյանի, Ս.Կարապետյանի և Գ. Ծառուկյանի փոխարեն Ն.Փաշինյանին հանդիպակաց առաջարկ կներկայացնեի: Օրինակ այսպես` խաղաղ առաջարկ` Ն.Փաշինյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, թարգմանաբար գրեք «կապիտուլյանտ» բառը: Եթե ճիշտ և առանց տառասխալ թարգմանեք, ապա կընդունենք, որ Հայաստան խաղաղություն է եկել:

Թեպետ, ես Ռ.Քոչարյանը, Ս.Կարապետյանը և, առավելևս` Գ. Ծառուկյանը չեմ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4316

Մեկնաբանություններ